Ռուսաստանին Ղրիմի բռնակցումն իսկական ողբերգություն է. Յանուկովիչ (տեսանյութ)
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի, այսպես կոչված, միացումն իրական ողբերգություն է, սակայն դրա վերադարձը չպետք է տեղի ունենա պատերազմի ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը BBC Newsnight-ին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net-ը:
Յանուկովիչը նաև ընդգծել է, որ իր ղեկավարության օրոք այդ ողբերգությունը չէր լինի:
«Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, շատ վատ է: Մենք այսօր պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից… Այժմ պատերազմ է: Նրանք ասում են, որ պետք է վերադարձնել Ղրիմը: Ինչպե՞ս: Պատերազմո՞վ: Մեզ պե՞տք է ևս մեկ պատերազմ»,- ասել է նախկին նախագահը, ով գտնվում է ՌԴ-ում:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը ՌԴ է տեղափոխվել 2014-ի փետրվարի վերջին՝ իշխանափոխությունից հետո:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ հարցազրույցում, որ Յանուկովիչն Ուկրաինայում հակամարտությունից ի վեր առաջին հարցազրույցն է տվել արևմտյան լրատվամիջոցին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր