Հունաստանի հարցով ԵՄ արտակարգ գագաթաժողովն ավարտվել է` առանց որոշման
Աշխարհ
Բրյուսելում երեկ ուշ երեկոյան ավարտվել է Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հրատապ գագաթնաժողովը, որը նվիրված է եղել Հունաստանի ֆինանսական խնդիրների լուծմանը, գրում է Deutsche Welle-ն:
Գագաթաժողովի արդյունքների հիման վրա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վստահություն է հայտնել, որ խնդիրը կլուծվի հունիսի 24-ին: Հունաստանի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ԵՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի Բրյուսելում հունիսի 25-26-ը, նշել է Յունկերը:
Նման կերպ են արտահայտվել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը և Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը՝ նշելով, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում բոլոր կողմերը պետք է լուրջ աշխատեն:
ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հունիսի 24-ին Հունաստանի հարցը կքննարկեն ԵՄ երկրների ֆինանսների նախարարները:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր