Freedom House-ը հրապարակել է անցումային երկրներում ժողովրդավարության ամենամյա զեկույցը. Հայաստանին տրվել է 5,36 բալ
Աշխարհ
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած շրջանում գտնվող երկրների ամենամյա «Անցումային շրջանի երկրները-2015» զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում ներառված են 29 պետություն, և ներկայացված են դրանցում ժողովրդավարության ոլորտում այդ երկրների գրանցած հաջողությունները:
Պետություններին տրվել են վարկանիշներ 1-7 սանդղակով, որտեղ 1-ը համարվել է որպես առավելագույն, իսկ 7-ը' նվազագույն առաջընթացի գրանցման ցուցանիշ: Պետությունների վարկանիշները որոշվել են համաձայն ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության վիճակի, մեդիայի անկախության աստիճանի, կաշառակերության մակարդակի, կառավարման որակի և այլ ցուցանիշների:
Հայաստանին տրվել է 5,36 բալ: Հարևան Ադրբեջանը ստացել է 6,75, Վրաստանը' 4,64 բալ: Հայաստանին իրենց ցուցանիշներով զիջել են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր