ԱՄՆ-ում դեռահասը ցանկացել է սպանել 1000 մարդու` հանուն «Իսլամական պետության»
Աշխարհ
ԱՄՆ-ում իսլամ ընդունած Ջասթին Սալիվանը ճաղերի հետևում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա հայրը հայտնել է ոստիկանությանը, որ իր որդին ցանկանում է սպանել հազարավոր ամերիկացիների` ի նշան ԻՊ-ի աջակցության:
ՀԴԲ-ի գործակալի հետ հանդիպման ժամանակ, որը ներկայացել է որպես ծայրահեղական խմբավորումներից մեկի անդամ, Սալիվան կրտսերը խնդրել է օգնել հարազատ ծնողների սպանության հարցում: Հանցագործության համար, նա խոստացել էր վճարել, և նշել է, որ կարող է նպաստել ահաբեկիչների նոր կողմնակիցների համալրմանը, գրում է The Daily Mail-ը:
Երկու օր անց, 19-ամյա դեռահասը ցանկություն է հայտնել սպանել 1000 մարդու` ցիանիդով կաղապարված գազի ռումբի և փամփուշտների միջոցով:
Ոստիկանությունը ներխուժել է ծայրահեղականի տուն, որտեղ հայտնաբերվել է ատրճանակ խլացուցիչով:
Նրա դեմ մի քանի մեղադրանք է առաջադրվել: Երիտասարդին սպառնում է մինչև 40 տարի ազատազրկում և 500 հազար դոլարի չափով տուգանք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)