Ֆրանսիացի գործադուլավոր նավաստիներն արգելափակել են Լա Մանշի թունելը
Աշխարհ
Կալեի նավահանգիստը եւ Լա Մանշի տակով ձգվող թունելն արգելափակվել Է MyFerryLink նավագնացային ընկերության անձնակազմի կողմից, որը փոխադրումներ Է իրականացնում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին, նավաստիները բողոքում են MyFerryLink-ի վաճառքի ծրագրի դեմ:
Բողոքի ակցիան հանգեցրել Է տրանսպորտային լուրջ կուտակումների: A16 սովորաբար բանուկ մայրուղում եւ դրա մատույցներում գոյացել Է մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլների երկար հերթ, որոնք ճանապարհը շարունակելու հնարավորություն չունեն:
Կալեի նավահանգստում երթեւեկությունը կանգ Է առել, MyFerryLink-ի նավերը կանգնած են նավամատույցի մոտ: Առավոտյան նավերից մեկը չի կարողացել ափին մոտենալ, որպեսզի տեղ հասցնի իր բեռը: Այն հարկադրված Է եղել վերադառնալու Դուվր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր