ԻՊ-ի զինյալները ծոմ չպահելու համար երեխաների են սպանել
Աշխարհ
Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկու երեխայի են սպանել, քանի որ նրանք Ռամադանի ընթացքում ծոմ չեն պահել: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Անչափահասներն սպանվել են Մայադին քաղաքում, որը գտնվում է իսլամիստների հսկողության տակ: Իրավապաշտպանները նշել են, որ երեխաների պարանոցին ցուցանակներ են կախել, որոնց վրա գրվել է նրանց մահապատժի ենթարկելու պատճառը:
«Հավանաբար, տղաներին բռնել են այն պահին, երբ նրանք ուտելիս են եղել»,- հաղորդել է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
ՄԱԿ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնաժողովում հաղորդվում է «տղա երեխաներին զանգվածային մահապատժի ենթարկելու մի քանի դեպքի մասին. նրանց գլխատել են և կենդանի թաղել»:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր