Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինն ինն օր թաքնվել է թփերում
Աշխարհ
Թբիլիսիի կենդանաբանական այգում, որը հեղեղման հետեւանքով մասնակիորեն ավերվել Է, գտել են եւս մեկ՝ թվով տասներորդ աֆրիկյան պինգվինին, որը թաքնվում Էր թփերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
«Մաքրում Էին կենդանաբանական այգու ստորին մասը, որտեղ Էլ զինվորականները գտել են պինգվինին: Այդ ամբողջ ժամանակ նա թաքնվել Է թփերում»,- հայտարարել Է կենդանաբանական այգու աշխատակցուհին:
Նրա խոսքով՝ մինչեւ հեղեղումը Թբիլիսիի կենդանաբանական այգում եղել Է 17 պինգվին: Չինվորականները մաքրման եւ որոնողական աշխատանքներին միացել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ:
Հեղեղման հետեւանքով, որը Թբիլիսիում տեղի Է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը, ամբողջովին ոչնչացել Է կենդանաբանական այգու ստորին մասը: Կենդանաբանական այգու 600 բնակիչներից ողջ Է մնացել կեսից պակասը: Դրանց մեծ մասը սատկել Է տեղում: Կենդանիներից մի քանիսը, այդ թվում՝ գիշատիչներ, հայտնվել են փողոցում: Գիշատիչների մի մասին հաջողվել Է ժամանակավորապես քնեցնել եւ վերադարձնել կենդանաբանական այգի, իսկ մի քանիսին ստիպված գնդակահարել են:
Այսօրվա դրությամբ հայտնի չԷ, թե ինչ Է պատահել մի վագրի եւ մի բորենու: Շարունակվում են գիշատիչների որոնումները:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր