ԱՄՆ-ը լրտեսել է Ֆրանսիայի վերջին 3 նախագահներին. WikiLeaks
Աշխարհ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հետախուզական գործունեություն է վարել Ֆրանսիայի 3 նախագահների նկատմամբ: Այս մասին ասվում է հունիսի 23-ին WikiLeaks պորտալում տեղադրված փաստաթղթում:
Ըստ այդմ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցները:
«Ֆրանսիացի ժողովուրդն իրավունք ունի իմանալու, որ իրենց կողմից ընտրված կառավարությունը ենթադրյալ դաշնակցի կողմից ենթարկվել է թշնամական լրտեսման: Մենք հպարտանում ենք մեր աշխատանքով հեղինակավոր ֆրանսիական Liberaton և Mediapart պարբերականների հետ, որոնք օգնեցին լուսաբանել տվյալ պատմությունը: Ֆրանսիացի ընթերցողներն առաջիկայում կարող են սպասել ավելի կարևոր բացահայտումներ»,- պորտալը մեջբերել է իր հիմնադիր Ջուլիան Ասանժի խոսքերը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր