Մեքսիկայում առևանգել են հարյուրավոր ամերիկյան վիզաներով բեռնատար
Աշխարհ
Մեքսիկայում գողերն առևանգել են երկրի քաղաքացիների համար նախատեսված հարյուրավոր ամերիկյան վիզաներով բեռնատար: Այս մասին հայտնում է Մոնտերեյ քաղաքի ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկություններով՝ բեռնատարն ԱՄՆ-ից ուղևորել է Մոնտերեյ և Գվադալախարու, սակայն ճանապարհին՝ Մատամորոս քաղաքում, այն առևանգել են:
Արդյունքում տուժել են հարյուրավոր մեքսիկացիներ, որոնց վիզաներն արդեն հավանության էին արժանացրել հարևան երկրի իշխանությունները: Գլխավոր հյուպատոսարանը նաև նախազգուշացրել է խաբեբաների կողմից նրանց անձնական տվյալների կիրառման հնարավորության մասին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր