Չինաստանում 40-ամյա վաղեմության ավելի քան 100 հազար տոննա միս է հայտնաբերվել պահեստներում
Աշխարհ
Չինաստանում 3 տրիլիոն յուան (483 միլիոն դոլար) ընդհանուր գումարի ավելի քան 100 հազար տոննա սառեցված ոչ կոնդիցիոն թռչնամիս, խոզի և տավարի միս է հայտնաբերվել պահեստներում՝ իշխանությունների կողմից ամբողջ երկրի մասշտաբներով կատարված ստուգման շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդել է չինական China Daily անգլալեզու թերթը:
Հրատարակությունը բերում է Չինաստանի հարավի Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանի ներկայացուցչի խոսքը, ով հայտնել է, որ մսի մի մասը պահվում է արդեն ավելի քան 40 տարի:
Թերթի տվյալներով՝ հայտնաբերված ոչ կոնդիցիոն մսի զգալի մասը ձեռնարկատերերը ցածր գներով ձեռք են բերել արտասահմանում և մաքսանենգ ճանապարհով երկրիր հասցրել Հոնկոնգի և Վիետնամի տարածքներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր