Քերին կժամանի Վիեննա՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին կուղևորվի Վիեննա, որտեղ նա մտադիր է մասնակցել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) և Իրանի բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին կուղևորվի Վիեննա՝ մասնակցելու միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ «հինգ գումարած մեկ» խմբի շարունակվող բանակցություններին, որոնք համակարգվում են ԵՄ-ի կողմից»,- ասել է Քիրբին:
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Քերին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարող են Ավստրիայի մայրաքաղաք ժամանել շաբաթվա վերջին՝ հունիսի 27-28-ին:
Ներկայում բանակցություններն ընթանում են քաղաքական տնօրենների մակարդակով: Իրանի միջուկային դոսյեի շուրջ վերջնական համաձայնագիրը պլանավորվում է մշակել և ստորագրել մինչու հունիսի 30-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր