ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացումը ՌԴ-ի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է. Պուտին
Աշխարհ
ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: Ինչպես հայտնել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այդ մասին խոսվել է Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Քննարկվել են ԱՊՀ-ի ընթացիկ իրադրությունը և ինտեգրացիոն համագործակցության հրատապ հարցերը»,- ասել է Պեսկովը: «Նախագահը նշել է, որ Համագործակցության տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից է»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:
«Հանդիպմանը առանձնակի ուշադրություն է դարձվել Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ հոկտեմբերին Աստանայում կայանալիք նիստի նախապատրաստմանը»,- հավելել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր