ԻՊ-ը ներգրավված է բազմապլան հակամարտություններում. Պան Գի Մուն
Աշխարհ
Ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսին «Իսլամական պետությունն» է, հատուկ խնդիրներ են ստեղծում, քանի որ ներգրավված են բարդ հակամարտություններում՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակների հետևանքներով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում՝ հղված անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային վեցերորդ հանդիպման մասնակիցներին, որոնք հինգշաբթի օրը հավաքվել են արևելասիբիրյան Ուլան-Ուդեում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Բոկո Հարամը» (Նիգերիայում) և «Աշ-Շաբաբը» (Սոմալիում), հատուկ խնդիրներ են ստեղծում, քանի որ նրանք ներգրավված են բարդ բազմապլան հակամարտություններում, որոնք հետևանքներ ունեն տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Որոշ դեպքերում ահաբեկչական խմբավորումներն ընդարձակ տարածքներ են վերահսկում, հարկեր են հավաքում, խախտում են միջազգային սահմաններ և փորձում պետության պոտենցիալ ամրությունը»,- ասվում է ուղերձում:
Նրա խոսքով՝ այդ խմբավորումները վարչական կառույցներ են ստեղծում, նոր տեխնոլոգիաներ օգտագործում, մարդու իրավունքների աղաղակող խախտումներ են անում և լուրջ մարդասիրական ճգնաժամ ստեղծում:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր