Օբաման կարող է պատժել բանկերին, որոնք կհամագործակցեն ՌԴ-ի հետ
Աշխարհ
ԱՄՆ օրենսդրության մեջ նոր փոփոխությունները հնարավորություն են տալիս նախագահ Բարաք Օբամային պատժել արտասահմանյան այն բանկերին, որոնք աշխատում են պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների կամ քաղաքացիների հետ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Օտարերկրյա բանկերին պատժելու մասին որոշումն ընդգրկված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի 5-րդ գլխում: Այն պատիժ է նախատեսում ցանկացած արտասահմանյան բանկի նկատմամբ, որը գիտակցաբար օժանդակել է ՌԴ այն քաղաքացիների ֆինանսական գործարքներին, որոնք գտնվում են պատժամիջոցների ցուցակում:
Պարբերականը նշում է, որ այս քայլը կհանգեցնի նրան, որ բանկերն աստիճանաբար ռուս հաճախորդների հետ աշխատելու ավելի քիչ ցանկություն կցուցաբերեն:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր