Սթոլթենբերգը նախազգուշացրել է Ուկրաինայում մարտերի վերսկսման մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է Ուկրաինայում ծանր մարտերի վերսկսման սպառնալիքի մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ուկրաինայի հակամարտությունն արդեն հանգեցրել է վեց հազար մարդու մահվան: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումները շարունակվում են, առկա է ծանր պայքարի վերսկսման սպառնալիք»,- ասել է Սթոլթենբերգը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ խաղաղության հասնելու գլխավոր պայմանը Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումն է:
Ավելի վաղ, նա ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի միջուկային ոլորտին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր