Մեքսիկայի չորս միլիարդատերերի կարողությունը հավասար Է երկրի ՀՆԱ-ի 9 տոկոսին. Oxfam
Աշխարհ
Մեքսիկացի չորս միլիարդատերերի կարողությունը համադրելի Է լատինամերիկյան այս երկրի ՀՆԱ-ի 9 տոկոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Oxfam կազմակերպության հրապարակած հետազոտության մեջ, որը պայքարում Է աշխարհում աղքատության եւ անհավասարության դեմ:
Ըստ ուսումնասիրության տվյալների, «բախտավորների» քառյակում տեղ են գտել հեռուստահաղորդակցությունների մագնատ Կառլոս Սլիմը, հանքագործական բիզնեսի ձեռնարկատերեր Հերման Լարեան եւ Ալբերտո Բայլերեսը, ինչպես նաեւ հեռուստամագնատ Ռիկարդո Սալինաս Պլիեգոն: Նրանցից առաջինի կարողությունը համարժեք Է ազգային ՀՆԱ-ի 6 տոկոսին, մնացած երեքինը՝ ՀՆԱ-ի 3 տոկոսին: 2002 թվականին այդ ցուցանիշը, բոլոր չորս միլիարդատերերի հաշվառմամբ, միագումար կազմում Էր ՀՆԱ-ի ընդամենը 2 տոկոսը:
Ընդհանուր առմամբ վերջին 18 տարվա ընթացքում ամենահարուստ 16 մեքսիկացիների կարողությունն ավելացել Է ավելի քան հինգ անգամ՝ 1996 թվականի 25,6 միլիարդ դոլարից մինչեւ 142,9 մլրդ դոլար՝ 2014 թվականին: Այս թվերը համադրելի են 20 միլիոն մեքսիկացիների միագումար եկամուտներին:
Ընդ որում Մեքսիկայի 53,3 միլիոն բնակիչներ ապրում են աղքատության մեջ, նրանցից 23 միլիոնը միջոցներ չունեն նույնիսկ բազային պարենային զամբյուղի մթերքներ գնելու համար, իսկ Մեքսիկան գտնվում Է առավել խիստ արտահայտված սոցիալական անհավասարությամբ երկրների թվում, նշվում Է Oxfam-ի հետազոտության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր