Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների գաղտնալսումն անընդունելի է. Օլանդ
Աշխարհ
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների գաղտնալսումն անընդունելի է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի պետության ղեկավարների բանակցությունների գաղտնալսման վերաբերյալ WikiLeaks կազմակերպության վերջին հրապարակումների վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Դա բացարձակապես անընդունելի է: Մենք չենք կարող նման գործելակերպ թույլ տալ դաշնակիցների միջև»,- ընդգծել է նա:
Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների լրտեսման մասին հաղորդագրությունների կապակցությամբ սկանդալը ծավալվել է հունիսի 23-ի երեկոյան լրագրողական աղմկալի հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: Liberation թերթի և «Մեդիապարտ» կայքի կողմից WikiLeaks կայքի հետ համատեղ հրապարակված տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը 2006 թվականից մինչև 2012 թվականի մայիսն ընկած ժամանակաշրջանում գաղտնալսել է հեռախոսային բանակցությունները և որսացել Ֆրանսիայի երեք նախագահների՝ Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև նրանց մերձավոր օգնականների էլեկտրոնային հաղորդագրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր