ԵՄ-ից դուրս գալը յուրաքանչյուր բրիտանական ընտանիքի կհարստացնի տարեկան 933 ֆունտով
Աշխարհ
Բրիտանական ընտանիքները կդառնան տարեկան մոտ 1000 ֆունտով հարուստ՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով վերլուծաբաններին:
ԵՄ-ի հետ համագործակցող առևտրային ընկերությունները նույնպես չեն տուժի՝ հայտնվելով ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի գործողության շրջանակից դուրս, քանի որ կառավարությունը կտնտեսի բավարար միջոցներ անդամակցության վճարից՝ փոխհատուցելու արտահանողներին ծախսերի աճը:
Միացյալ Թագավորության համար արդեն նկատվել են ԵՄ-ից դուրս գալու դեպքում պոտենցիալ ֆինանսական առավելություններ: Դրանցից ամենագլխավորն անդամակցության վճարի տրամադրման անհրաժեշտության բացակայությունն է, որը երկրին արժենում է մոտ 12.5 մլրդ եվրո:
Այպիսով՝ գանձարանում կհայտնվեն հավելյալ միջոցներ, որոնք թույլ կտան կրճատել հարկերը և դեմ հանդես գալ ԵՄ-ի կողմից բրիտանական ապրանքների համար թելադրված սակագներին, իսկ յուրաքանչյուր ընտանիք կարող է տնտեսել 933 ֆունտ կամ 1300 եվրո:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր