Դմիտրի Խվորոստովսկին բուժում կստանա Լոնդոնում
Աշխարհ
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել, բուժման կուրս կանցնի Լոնդոնի Royal Marsden ուռուցքաբանական կլինիկայում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երգչի ընտանիքի անդամներին մոտ կանգնած իր աղբյուրները:
Նրա խոսքով՝ Խվորոստովսկին հիմա Լոնդոնում է, նրա հետ է նաև ընտանիքը:
«Բժիշկները դեռեւս ոչինչ չեն կարող ասել. նա պետք մանրամասն բուժզննում անցնի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
52-ամյա «ոսկե բարիտոնը» հրաժարվել էր մի քանի ռուսական կազմակերպությունների օգնության առաջարկից: Դրանց թվում էր «Ռուսոֆոնդ» կենտրոնը, որը հայտնի է Ժաննա Ֆրիսկեի համար հանգանակություն կազմակերպելու իր ակցիայով:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր