Հնդկաստանում 80-ից ավելի մարդ է զոհվել տեղատարափ անձրևներից
Աշխարհ
Հնդկաստանի արևմուտքի Հուջարաթի նահանգում 81 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների ու հեղեղումների հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրեսին»: Ավելի վաղ հաղորդվել էր տարերքի 45 զոհերի մասին:
Մարդկանց մեծամասնությունը զոհվել է հեղեղումների, ցեխահոսքերի և տների փլուզման պատճառով:
Հնդկաստանի արտակարգ իրավիճակների հակազդման ազգային ուժերի (NDRF) ներկայացուցիչ Ռիդհի Բուտը հայտնել է, որ առնվազն ինը հազար մարդ է տարհանվել նահանգի առավել տուժած շրջաններից:
Տարերքի պատուհասած շրջաններում շարունակվում են NDRF-ի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական գործողությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր