Մահացել է Եվգենի Պրիմակովը
Ռուսաստան
Մահացել է նախկին վարչապետ, ՌԴ ԱԳ նախկին նախարար Եվգենի Պրիմակովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և ընկերներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահին զեկուցել են Եվգենի Պրիմակովի մահվան լուրը: Նա խորը ցավակցություն է հայտնել Եվգենի Մաքսիմովիչի հարազատներին և ընկերներին»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պուտինը Պրիմակովի դաշնակիցն էր. «Նա եղել է պետական գործիչ, գիտնական, քաղաքական գործիչ, թողել է մեծ ժառանգություն»,- ասել է Պեսկովը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ