Ալյասկայում ինը մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով
Աշխարհ
Զոհվել են Promech Air ավիաընկերության DeHavilland DHC-3 Otter թեթևշարժիչավոր ինքնաթիռի բոլոր ութ ուղևորներն ու օդաչուն, ինքնաթիռ, որն աղետի է ենթարկվել Ալյասկայի Քեթչիքան քաղաքից ոչ հեռու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փրկարարների խոսքով՝ կործանման վայրում եղանակային պայմաններն իրենց հարկադրում են մի քանի ժամով դադարեցնել զոհվածների մարմինների որոնումները:
Միջադեպը տեղի է ունեցել Էլլա լճի մերձակա ժայռին՝ Ալյասկայի ծայրագույն հարավի Քեթչիքան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում:
Ինքնաթիռում գտնվող բոլոր զբոսաշրջիկները ողբերգությունից առաջ եղել են Westerdam զբոսանավում, որը պատկանում է Holland America Line փոխադրիչին:
Հենց այդ ընկերության միջոցով են ճանապարհորդներն էքսկուրսիոն թռիչք պատվիրել Promech Air-ի ինքնաթիռով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)