Թունիսում հարձակում է իրականացվել հյուրանոցի վրա. կան զոհեր
Աշխարհ
Թունիսի Սուսս հանգստավայրի հյուրանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր, հայտնում է Agence France-Presse-ի թվիթերյան էջը:
Reuters գործակալության տեղեկություններով՝ զինված հարձակվողներից մեկը սպանվել է:
Sky News-ը մեջբերում է բրիտանացի հանգստացողի խոսքերը, ով տեսել է, թե ինչպես են զբոսաշրջիկնեը փախչում հյուրանոցից:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», միջադեպը տեղի է ունեցել Միջերկրական ծովի ափին գտնվող «Իմպերիալ» հինգ աստղանի հյուրանոցում: Թունիսի ներքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր