Թունիսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի
Աշխարհ
Թունիսի «Իմպերիալ» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին հայտնում է Sky News-ը, նշելով, որ զոհերի թվում կան բրիտանացիներ:
Ավելի վաղ Թունիսի ՆԳՆ-ը հաղորդել էր 19 զոհերի մասին:
Երկու զինված տղամարդիկ կրակ են բացել զբոսաշրջիկների վրա՝ Միջերկրական ծովի ափին գտնվող «Իմպերիալ» հյուրանոցի մոտ: Հարձակվողներից մեկը սպանվել է, երկրորդը փնտրվում է ոստիկանության կողմից: Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ բացած ոճրագործներից մեկը չեզոքացվել է դեպքի վայրում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ահաբեկիչները կրել են ոստիկանական համազգեստ: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր