Կենտրոնական Ռուսաստանում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
Աշխարհ
Կենտրոնական Ռուսաստանում անձրևների պատճառով օդերևութաբանները վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել: Այս հանգստյան օրերին երկրի 10 շրջաններ կարող են հեղեղվել հորդառատ անձրևների հետևանքով: Դա Կրասնոդարի երկրամասն է, Ադիգեայի, Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի հանրապետությունները, Ստավրոպոլի երկրամասը, Սմոլենսկի, Բրյանսկի, Կուրսկի և Կալուգայի շրջանները, հայտնում է Комсомольская правда-ն:
«Նարնջագույն» մակարդակը նախավերջինն է գունային սանդղակում, որն օգտագործում են անբարենպաստ եղանակային երևույթները բնութագրելու համար։ Առավելագույն աստիճանը կարմիրն է:
Այս շաբաթ հորդառատ անձրևներ են տեղացել ռուսական մի շարք քաղաքներում և հանգեցրել հեղեղումների։ Օրերս ջրի տակ էր անցել Սոչի քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Լրջորեն տուժել են Կուրսկ, Լիպեցկ, Եկատերինբուրգ և Վորոնեժ քաղաքները:
Վտանգը մոտենում է Մոսկվային: Առաջիկա 2 օրերի ընթացքում, Հիդրոմետկենտրոնի տվյալներով, մայրաքաղաքում կարող է տեղալ մինչև մեկ ամսվա նորմայի 1/3-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր