Քուվեյթում ձերբակալվել են մզկիթի ահաբեկչության մեջ կասկածվող անձինք
Աշխարհ
Քուվեյթում ձերբակալվել են նախօրեին մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի անձ, հայտնում է Reuters-ը:
«Ձերբակալվել են մի շարք անձինք, որոնց կասկածում են ահաբեկիչ մահապարտի հետ կապ ունենալու մեջ»,- գործակալությանը հայտնել են Քուվեյթի անվտանգության ծառայության աղբյուրները:
«Ալ Կաբաս» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 3 հոգու:
Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը ինքնաշեն ռումբը գործի էր դրել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Միջադեպի հետևանքով զոհվել էին 27 մարդ, վիրավորվել՝ 227-ը: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էին ԻՊ գրոհայինները:
Քուվեյթի իշխանությունները հայտարարում են, որ ահաբեկչության նպատակը երկրի սուննի մեծամասնության և շիա փոքրամասնության միջև թշնամանք սերմանելն է եղել:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել