Սաակաշվիլիի հետ սկանդալից հետո՝ Ուկրաինայի ավիացիոն ծառայության պետը կազատվի աշխատանքից (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն հետաքննություն է նախաձեռնել երկրի պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկի նկատմամբ և խոստացել է հեռացնել նրան պաշտոնից՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ունեցած սկանդալից հետո: Այս մասին НТВ.Ru-ն:
«Պետավիացիոն ծառայության գործունեության վերաբերյալ հետաքննություն կանցկացվի, որի ընթացքում ծառայության ղեկավար Անտոնյուկը կազատվի իր պարտականություններից»,- գրել է նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկու և նահանգապետ Սաակաշվիլիի միջև վեճն առաջացել է հատուկ հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել են ուկրաինական մի շարք խոշոր ավիաընկերությունների ներկայացրած հայտերը թռիչքների վերաբերյալ:
Սաակաշվիլին հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարը սպասարկում է օլիգարխների շահերը՝ բոլոր ուղղությունները տալով միայն մեկ ավիաընկերության:
«Վրաստանում նույնն էր՝ կար մեկ ավիաընկերություն, որն ուներ կապեր խորհրդարանում, նախարարությունում, նա միակն էր, և մեզ այցելում էր 100.000 զբոսաշրջիկ: Մենք այդ գործն ազատականացրինք, ընդունեցինք ևս 20 ավիաընկերություն, տոմսերն էժանացան, իսկ մեզ այցելում է 6 մլն մարդ: Այս որոշմամբ դուք կրճատել եք զբոսաշրջիկների քանակը, ովքեր գալիս են Օդեսա։ Աշխատավարձը դուք ստանում եք կոնկրետ անհատներից»,- ասել է Սաակաշվիլին և հետաքրքրվել՝ որքան է ստանում Անտոնյուկը:
Վերջինս նշել է, որ ստանում է ընդամենը 5.500 գրիվնա: Սակայն Սաակաշվիլին նշել է, որ չի հավատում նրան՝ ակնարկելով կաշառակերության քաղաքականությանը, որին հակված է Անտոնյուկը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել