NASA-ն Falcon 9-ի աղետից հետո հրաժարվել է ռուսական «Պրոգրեսի» միջոցով բեռները ՄՏԿ փոխադրելուց
Աշխարհ
NASA-ն չի պլանավորում ռուսական «Պրոգրես» տիեզերանավն օգտագործել Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի համար բեռը տեղ հասցնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով NASA-ում ՄՏԿ-ի ծրագրի ղեկավար Մայք Սաֆրեդինիին:
NASA-ի կառավարիչ Չառլզ Բոլդենն ընդգծել է, որ տիեզերակայանի անձնակազմը որևէ բանի պակաս չունի, բավականաչափ պաշարներ ունի և չի տուժի տեղի ունեցած վթարից, հաղորդել է Associated Press-ը: Այնուամենայնիվ, նա «հարված» է համարել Falcon 9-ի պայթյունը: Ելույթ ունենալով NASA-ի մամուլի ասուլիսում՝ նա ճշտել է, որ տիեզերանավում եղել են սկաֆանդրներ և կցման հանգույց օդաչուավոր տիեզերանավերի համար:
Ամերիկյան Falcon 9 հրթիռը՝ SpaceX ընկերության Dragon բեռնատարի հետ, որը դեպի Միջազգային տիեզերակայան էր մեկնել հունիսի 28-ին, պայթել է վերթիռից երեք րոպե անց:
SpaceX-ն այն երկու մասնավոր ընկերություններից մեկն է, որոնց վարձել է NASA-ն 2017 թվականին ամերիկացի աստղանավորդներին ՄՏԿ հասցնելու համար: Մյուս այդ ընկերությունը Boeing-ն է:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր