Եվրահանձնաժողովը նոր առաջարկություններ է ներկայացնելու Հունաստանին
Աշխարհ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 29-ին հանդես կգա Հունաստանի համար նոր առաջարկություններով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է արժութային և ֆինանսական հարցերի եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին Ֆրանսիայի RTL ռադիկայանին տված հարցազրույցի ժամանակ:
«Վարկատուների և Հունաստանի միջև բանակցությունների համար տարածություն տակավին մնում է: ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այսօր հանդես կգա նոր առաջարկություններով»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ ԵՀ-ի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հունիսի 29-ին Յունկերը Բրյուսելում կհրավիրի մամուլի ասուլիս՝ նվիրված Հունաստանին: «Յունկերը կնշի շարժման հետագա ուղղությունը, իսկ ես ցանկանում եմ հուսալ, որ բոլորը կգնան փոխզիջման ճանապարհով»,- իր հերթին ասել է Մոսկովիսին:
Հունական կողմը հունիսի 26-ին հեռացել է վարկատուների հետ միջազգային օգնության ապասառեցման փոխարեն բյուջետային խնայողության նոր միջոցների շուրջն ընթացող բանակցություններից: Հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրել է, որ բանակցությունները դադարեցված են, օգնության ծրագիրը հունիսի 30-ին կավարտվի, և Աթենքն արժույթի միջազգային հինմադրամին 1,6 միլիարդ եվրոյի չափով վճարումների հետաձգում չի ստանա, որոնք պետք է արվեն մինչև հունիսի 30-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր