Պակիստանում անսովոր շոգի զոհերի թիվը գերազանցել է 1.300-ը
Աշխարհ
Պակիստանի հարավի Սինդի նահանգում հաստատված անսովոր շոգ եղանակի զոհերի թիվն աճել է մինչև 1306: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է պակիստանյան DAWN թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարածաշրջանում շոգի պատճառով մահացել է 1116 մարդ:
Հրատարակությունը նշում է, որ մահերի մեծ մասը՝ 1214, բաժին է ընկնում Կարաչի քաղաքին:
Տեղի պաշտոնյաները մարդկանց մահվան համար մեղադրում են էներգաընկերությանը:
«Էլեկտրականության անջատումը քաղաքում ամեն ինչ փչացրել է, և այս ամենը տեղի է ունենում K-Electric-ի և համերկրային կառավարության ապաշնորհ ղեկավարման պատճառով»,- մեջբերում է հրատարակությունը նահանգի տեղեկատվության նախարար Սինդ Շարջիլ Մեմոնի խոսքը:
Երեխաների առողջության ազգային ինստիտուտի բժիշկները նշում են, որ երեխաներն ավելի հեշտությամբ են տանում շոգն ու ջերմահարվածները, քանի որ Ռամադանի ժամանակ չեն պահպանում պահքը և ջուր են խմում: Կարաչիի հիվանդանոցների ներկայացուցիչները պնդում են, որ մահացածների մեծ մասը ցածր մակարդակի եկամտով խմբերի ներկայացուցիչներ են, անօթևաններ և աղքատներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր