Եգիպոստում պայթեցրել են գլխավոր դատախազի մեքենան
Աշխարհ
Եգիպոտսում պայթեցրել են երկրի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատի մեքենան: Ինչպես հաղորդում է Ahram Online պարբերականը, հարձակումը պաշտոնյայի ավտոշարասյան վրա տեղի է ունեցել Գելիոպոլ քաղաքում: Պայթուցիկը տեղադրած է եղել ճանապարհին` ռազմական ակադեմիայի շենքի դիմա: Բարակատը ստացել է քթի կոտրվածք, տեղաշարժվել է ուսը:
Դատախազին տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ահաբեկչության պատասխաատվությունը ստանձնել է «Գիզայի ժողովրդական դիմակայություն» խումբը:
Գրոհայինների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են վրեժ լուծել մահվան դատավճիռների համար, որոնք եգիպտական դատարանները կայացրել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների դեմ:
Բարակատը նշանակվել էր գլխավոր դատախազի պաշտոնում և երդմնակալել 2013-ի հուլիսի 10-ին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր