Թուրքիայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսները մասնակցել են գեյ-շքերթի
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Լեյ Թերները և նրա ամերիկացի գործընկեր Չարլզ Հանթերը մասնակցել են երեկ Ստամբուլում անցկացված ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների շքերթին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թերները:
Նա լուսանկար է տեղադրել, որում նա և Հանթերը ներկայանում են ԼԳԲՏ-ի ներկայացոիցչների շրջանում ու նրանց դրոշով: Նախօրեին Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրաշիթեր է կիրառել ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների «Հպարտության շքերթի» մասնակիցների նկատմամբ: Շքերթն այս տարի արգելվել էր նրա համար, որ համընկել էր մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա հետ:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր