Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել նոր օդանավակայանի ճարտարապետին՝ դիզայնը չհավանելու պատճառով
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ցուցադրելով իր երկրի նոր շինությունը` օդանավակայանը, չի նշել, որ դրա գլխավոր ճարտարապետը մահապատժի է ենթարկվել այն պատճառով, որ ինքը չի հավանել դրա դիզայնը, հայտնում է mirror.co.uk-ը:
Աղբյուրը նշում է, որ Հյուսիսային Կորեայի քարոզչամեքենան օրեր շարունակ գովացել է Փհենյանում կառուցված նոր օդանավակայանը:
Նոր օդանավակայանը նախատեսված է բացել այս շաբաթ և հիմնականում թռիչքներ կընդունի Չինաստանից և Ռուսաստանից:
Նշվում է, որ մամուլում հրապարակված լուսանկարներից բացակայում է Ազգային պաշտպանության հանձնաժողովի դիզայնի բաժնի տնօրեն Մա Վոն Չունը, ով անհետացել է անցած տարի:
Ման մահապատժի է ենթարկվել 2014 թվականի նոյեմբերին` հրամանները չկատարելու համար, գրում է լրատվամիջոցը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր