Ալիևը կնոջը պարգևատրել է հոր շքանշանով
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հրամանագրով պարգեւատրել սեփական կնոջը' Մեհրիբան Ալիեւային իր հոր' Հեյդար Ալիեւի անվան շքանշանով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին Ալիեւի հրամանագրում ասվում է, որ Ադրբեջանի առաջին տիկինն այդ պարգեւին արժանացել է «մշակույթի, կրթության, առողջապահության եւ սպորտի զարգացման, ադրբեջանական մշակույթն աշխարհում պրոպագանդելու գծով բեղմնավոր գործունեության եւ Բաքվում Եվրոխաղերի կազմակերպման մեջ ունեցած մեծ վաստակի» համար:
Բռնապետական Ադրբեջանում ավանդույթի է վերածվել Ալիեւի կողմից սեփական դուստրերին, կնոջը, փեսային, խնամուն եւ մյուս հարազատներին տարբեր պարգեւների արժանացնելու պրակտիկան: Չի բացառվում, որ մի օր էլ Ալիեւը հոր շքանշանով կպարգեւատրի ինքն իրեն:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր