Հոսպիտալացվել է Սարդ-մարդու հեղինակ Սթեն Լին
Աշխարհ
Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել ամերիկացի գրող և սցենարիստ Սթեն Լին, ով ստեղծել է այնպիսի կերպարներ, ինչպես «Սարդ-մարդը», «Իքս մարդիկ» և «Երկաթե մարդը», հայտնում է TMZ-ը:
92-ամյա Լին Սեդարս-Սինայ բուժկենտրոն է տեղափոխվել հունիսի 28-ին: Հոսպիտալացման պատճառը եղել է վատ ինքնազգացողությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մարտի 31-ին հաղորդվել էր, որ Լին կգրի նոր սուպերհերոսի մասին սերիալի սցենարը Carnival Films հեռուստաընկերության համար: 10 մասից բաղկացած «Հաջողակը» խորագրով սերիալը կպատմի լոնդոնցի ոստիկանի մասին, որը գերունակություններ է ձեռք բերում:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր