Ինդոնեզիայում ռազմական ինքնաթիռն ընկել է հյուրանոցի վրա. կա 30 զոհ
Աշխարհ
Ինդոնեզիայում ռազմատրանսպորտային ինքնաթիռը բախվել է Մեդան քաղաքի հյուրանոցին, հաղորդում է Reuters-ը:
Զոհվել է առնվազն 30 մարդ:
«Վերջին տեղեկության համաձայն` 30 մարդ զոհվել է: Այդ թիվը կարող է աճել», - ասել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալության ներկայացուցիչը:
Ինքնաթիռը մեկնել էր Ինդոնեզիայի Մեդան ռազմակայանից և ուղևորվել Նատունա կղզի:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր