Չինաստանի և Ռուսաստանի միջև գաղտնի թունել է հայտնաբերվել
Աշխարհ
Չինաստանի և Ռուսաստանի սահմանին գաղտնի ստորգետնյա ճանապարհ է հայտնաբերվել: Այն օգտագործվել է խորհրդային և չինացի հետախույզների կողմից 20-րդ դարի 30-ականներին` Ճապոնիայի կողմից Մանչժուրիայի շրջափակման ժամանակ, գրում է "Газета.ру"-ն` հղում անելով National Geographic-ին:
Սահմանային ստորգետնյա ճանապարհը փորվել է Հյուսիս-արևելյան հակաճապոնական միավորված բանակի կարիքների համար, սակայն հայտնաբերվել է միայն վերջերս:
Թանգարանի աշխատակիցները Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ իմացել են հյուսիսկորեացի մասնագետների մասին, ովքեր փորել են գաղտնի թունելը: Այդ տեղեկությունը տվել է տարածքի ուսումնասիրությունների մեկնարկը, որի արդյունքում էլ այն հայտնաբերվել է:
Մասնագետները վստահ են, որ հայտնաբերված թունելն օգտագործվել է չինացի և խորհրդային հետախույզների միջև տեղեկությունների փոխանակման համար: Դա, ի թիվս այլնի, թույլ է տվել հաղթանակ տանել Ճապոնայի հետ պատերազմում:
.


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր