Կլիմայի մասին նոր համաձայնագրի բացակայության դեպքում մարդկությանը կսպառնա կլիմայական քաոս. Պան Գի Մուն
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դժգոհել է, որ դանդաղ է ընթանում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի մասին նոր համաձայնագրի վրա տարվող աշխատանքը, որը փոխարինելու է Կիոտոյի արձանագրությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով`իրավիճակը կարող է փրկել միայն երկրների առաջնորդների քաղաքական կամքը. «Բանակցությունների տեմպը չափազանց դանդաղ է, դրանք ընթանում են խխունջի արագությամբ, անհրաժեշտ է քաղաքական կամք: Տարեվերջին կայանալիք եզրափակիչ բանակցությունների համար հատկացված է ընդամենը 10 օր:
Գիտնականների տվյալներով` մարդկությանը մնացել է ընդամենը մի քանի տարի, որպեսզի թույլ չտրվի ավելի քան երկու աստիճանով օդի միջին ջերմաստիճանի բարձրացում` խուսափելով անդառնալի աղետալի հետևանքներից: Եթե միջազգային հանրությունը չկատարի այդ առաջադրանքը, ապա ապագա սերունդներին կսպառնա կլիմայական քաոս»:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր