Եմենի հակամարտության ընթացքում մոտ 300 երեխա է զոհվել
Աշխարհ
Եմենի հակամարտության ընթացքում զոհվել է 279 երեխա, ևս 402-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Ժնևում նշել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպության ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլերակը: Նա ուշադրություն է հրավիրել առողջապահության տեսանկյունից երկրում ստեղծված ծանր իրավիճակին' նշելով, որ մինչև 15 տարեկան 2,6 միլիոն երեխա պատվաստումների դադարեցման պատճառով կարմրուկով հիվանդանալու վտանգի տակ են: Վատ սանիտարական պայմանների և խմելու ջրի բացակայության հետևանքով 2,5 միլիոն երեխայի սպառնում է փորլուծություն: Քրիստոֆ Բուլերակի խոսքով՝ սուր շնչառական վարակներով երեխաների թիվը հասել է 1,3 միլիոնի, քանի որ հիվանդանոցները չեն գործում այնպես, ինչպես հարկն է:
Եմենի մայրաքաղաք Սանայում հունիսի 30-ին ռազմական հիվանդանոցի մերձակայքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 28 մարդ է վիրավորվել:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր