Օբամային արգելել են տոնել միասեռ ամուսնությունների օրինականացումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունը արգելել է նրան շարքային ամերիկացիների հետ տոնել միասեռ ամուսնությունների օրինականացումը: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման գանգատվել է, որ այդպես էլ ինքը չի կարողացել տեսնել Սպիտակ տունը` լուսավորված ծիածանի գույներով` ի նշան միասեռ ամուսնությունների օրինականացման: «Ափսոս, որ ես չկարողացա դուրս գալ և նայել այն, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեի վտարել բոլոր մարդկանց կամ էլ պետք է գործ ունենայի Գաղտնի ծառայության հետ: Այնպես որ` ես կարողացա դա դիտել միայն հեռուստացույցով»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Օբաման նաև ընդգծել է, որ ուրախ է եղել տեսնել «գեղեցիկ ամառային երեկոյան» Սպիտակ տան շուրջը հավաքված մարդկանց, ովքեր զգացել են, որ «սիրելու իրավունք ունեն»: «Դա հրաշալի էր»,- նկատել է ԱՄՆ նախագահը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)