Ինդոնեզիայի օդուժը հերքել է ավիաաղետի 141 զոհերի մասին տեղեկատվությունը
Աշխարհ
Ինդոնեզիայի օդուժը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Hercules C-130B ռազմատրանսպորտային օդանավի կործանման զոհ է դարձել 141 մարդ: Համապատասխան հայտարարությունն արել է գլխավոր հրամանատար Ագուս Սուպրիյատնան, հաղորդում է Detik News-ը:
Ըստ նրա, սխալ հաշվարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդանոցը էր տարվել 141 զոհերի մասունքներով մի պարկ: Դա չի նշանակում, որ նշված թիվը համապատասխանում է զոհերի թվին: «Հայտնաբերվել է միայն 91 մարմին»,- ասել է գլխավոր հրամանատարը:
Ավելի վաղ, Ադամ Մալիքի անվան հիվանդանոցի աշխատակիցը հաղորդել էր, որ ավիաաղետի վայրից հաստատության դիահերձարան է տեղափոխվել 135 մարմին:
Ըստ վերջին տվյալների` ինքնաթիռում եղել է 122 մարդ:
Աղետը տեղի է ունեցել հունիսի 30-ին: Ռազմատրանսպորտային Hercules С-130B ինքնաթիռն ընկել է անմիջապես թռիչքից հետո:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր