Ադրբեջանցիների զանգվածային ծեծ մերձմոսկվյան շրջանում
Ռուսաստան
Ադրբեջանի երեք քաղաքացի և մեկ ուզբեկ հայտնվել են հիվանդանոցում մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանի Սոնինո գյուղում 10 մարդկանց մասնակցությամբ ծեծկռտուքից հետո:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Դոմոդեդովոյի շրջանի Սոնինո գյուղում խանութի մոտ երեքշաբթի գիշերը տեղացիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնց թվում մեկ անչափահաս, և Ուզբեկստանի մեկ քաղաքացի հոսպիտալացվել են»,- ասել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:
Նա հավելել է, որ ամենաշատ դանակի վիրավորումներ ստացել է Միջին Ասիայից եկվորը, որը գտնվում է անգիտակից վիճակում: Մնացած տուժածները հայտնել են, որ վիճաբանություն է սկսվել մի քանի անծանոթների հետ, ինչը վերածվել է դանակների կիրառմամբ ծեծկռտուքի, որից հետո հարձակվողները, որոնք եղել են 5-6 հոգի, փախել են միջադեպի վայրից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)