Թբիլիսիում ջրհեղեղից տուժածները բնակարաններ և գումար կստանան
Աշխարհ
Հրապարակվել է Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օգնություն հատկացնելու աշխատանքային տարբերակը, հայտնում է Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Համաձայն աշխատանքային տարբերակի` Թբիլիսիի բնակիչները, ովքեր մնացել են առանց տանիքի, կստանան բնակտարածք և դրամական օգնություն, ինչպես նաև՝ առաջին անհրաժեշտության իրերի և տեխնիկայի հատուկ փաթեթ:
Ինչպես փոխանցում է apsny.ge-ն` բնակտարածքի չափն առաջարկվում է առանձնացնել ընտանիքի անդամների թվին համապատասխան։ Յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի նաև մոտ 2000-ական դոլար և լրացուցիչ՝ մոտ 110 դոլար անձի համար` առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար:
Օգնություն հատկացնելու տվյալ նախագիծը նախնական և աշխատանքային բնույթ ունի և դեռ քննարկվում է:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր