Ֆրանսիայում շուրջ 800 հազար տնային տնտեսություններ առանց լույսի են մնացել հրդեհի պատճառով
Աշխարհ
Ֆրանսիայի արևմուտքի Ատլանտյան Լուարի դեպարտամենտում հուլիսի լույս 1-ի գիշերն էլեկտրակայանից ոչ հեռու բռնկած հրդեհը հանգեցրել է էլեկտրացանցից 800 հազար տնային տնտեսությունների անջատման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Francetvinfo.fr-ին:
RTE ընկերության հայտարարության համաձայն, որն ապահովում է էլեկտրահաղորդման գծերի աշխատանքը, ցերեկային և գիշերային ջերմաստիճանների տարբերությունը հանգեցրել է սարքավորանքի խափանումների:
Լուարի և Բրետանի երկրամասերի տարածաշրջաններում շուրջ 800 հազար տնային տնտեսություն գիշերն անցկացրել է առանց լույսի: Այդ ընթացքում սպասարկման ծառայությունները փորձել են վերացնել անսարքությունները:
Վերջին օրերին Ֆրանսիայում շոգ և չոր եղանակ է հաստատվել: Երկրի որոշ տարածաշրջաններում ջերմաչափի սյունն ամեն օր գերազանցում է ըստ Ցելսիուսի 30 աստիճանի նշագիծը: Սպասվում է, որ հուլիսի 1-ին հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր