Պետդուման վավերացրեց ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու պայմանագիրը
Ռուսաստան
ՌԴ Պետդուման հուլիսի 1-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ղրղզստանը մայիսի 22-ին ավարտել է ԵԱՏՄ-ին հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերը:
ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրն ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստում: Սակայն հանրապետության փաստական անդամակցումը տեղի կունենա միայն միավորման մասնակից բոլոր երկրներում վավերացման ներքին ընթացակարգերի ավարտից հետո:
Հունիսի 30-ին այդ պայմանագրին հավանություն է տվել Բելառուսի խորհրդարանը, իսկ հուլիսի 1-ին՝ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսը (ստորին պալատը):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)