Պենտագոնը հայտնել է ԱՄՆ անվտանգության հիմնական սպառնալիքները
Աշխարհ
ԱՄՆ նոր ազգային ռազմավարական մարտավարության մեջ ռևիզիոնիստական տրամադրություններով պետությունները և ծայրահեղական խմբավորումները համարվում են ԱՄՆ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները: Այն չորեքշաբթի հրապարակվել է Պենտագոնի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ազգային նոր ռազմավարական մարտավարությունը մշակված է «ռևիզիոնիստական տրամադրվածությամբ պետություններին, որոնք ձեռնոց են նետում միջազգային նորմերին, ինչպես նաև միջտարածաշրջանային անվտանգությունը խաթարող բռնություն կիրառող ծայրահեղական խմբավորումենրին դիմակայելու անհրաժեշտության հետ կապված»:
Մարտավարության հեղինակները Ռուսաստանին մեղադրել են այն բանում, որ նա խաթարում է տարածշրջանային անվտանգությունն ուղղակի և երրորդ ուժերի միջոցով:
Ըստ մարտավարության` «ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի զսպի և անհրաժեշտության դեպքում հարված հասցնի պոտենցիալ հակառակորդին այլ պետությունների շարքից»: Բացի այդ, ԱՄՆ-ը ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում բազմաթիվ կոալիցիաներ է ստեղծում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)