Ամերիկացի քահանաներին թույլ են տվել վարել միասեռական ամուսնություններ
Աշխարհ
ԱՄՆ-ի եպիսկոպոսական եկեղեցին ձայների մեծամասնությամբ փոփոխություններ է մցրել կանոնի մեջ, որում ամուսնությունը «տղամարդու և կնոջ միջև ֆիզիկական և հոգևոր կապ» է: Մասնավորապես, Սոլթ Լեյք Սիթիում ընդհանուր ժողովի ժամանակ եպիսկոպոսները փոխարինել են «տղամարդ» և «կին» բառերը «զույգ» բառով: Նման որոշումն այժմ թույլ կտա քահանաներին անցկացնել կրոնական հարսանիքները միասեռական զույգերի համար նախատեսված եկեղեցում. փոխանցում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ միասեռական ամուսնությունների պաշտոնական օրինականացման մասին որոշումն ԱՄՆ Գերագույն դատարանը ընդունել է հունիսի 26-ին: Ավելի ուշ, պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում են հասնել ամբողջ աշխարհում միասեռ զույգերի հավասարությանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)