Հայաստանում բողոքի ցույցերը փորձում են քաղաքականացնել. Լավրով
Աշխարհ
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կրում են բացառապես տնտեսական բնույթ, բայց դրանք փորձում են քաղաքականացնել: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Չափազանց շատ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը` ազգային օրակարգը ձևավորելու հարցում, այդ թվում` այսպես կոչված` խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ: Դուք գիտեք` ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում` Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում… Կա նաև գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, սակայն այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են, բայց ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է Լավրովը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր