Պակիստանում ուղևորատար գնացքն ընկել է գետը. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)
Աշխարհ
Պակիստանի կենտրոնական մասի Հուջրանվալա քաղաքում (Փենջաբի նահանգ) ուղևորատար գնացքն ընկել է գետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Երկաթուղային կամրջով գնացքի շարժվելու ընթացքում կառույցի հենասյուները չեն դիմացել բեռնվածությանը: Երկու վագոն, որոնցում եղել է 140-ից մինչև 155 ուղևոր, ընկել է գետը:
Ըստ Samaa կայքի, վթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 և վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել ջրից 85 մարդու: 60 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Պատահարի վայրում աշխատում են փրկարարները: Գործողությանը մասնակցում են Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև բանակային մի քանի ուղղաթիռ:
Պաշտոնապես պատահարի պատճառները դեռևս չեն հաղորդվում, սակայն Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարարն ասել է, որ չի բացառվում ահաբեկչության կամ դիվերսիայի տարբերակը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր