Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան 

Հոսանքի թանկացման դեմ շարժումը նոր դինամիկա հաղորդեց հայ-ռուսական հարաբերություններին

Հասարակություն

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական ընդվզումը խթան հանդիսացավ հայ-ռուսական հարաբերություններում ծառացած որոշակի խնդրիների արագացված լուծման համար: Դժվար է հստակ ասել, որ Երևանի կենտրոնում շարունակվող ցույցերն էին հիմնական պատճառն այդ խնդիրների լուծման համար, բայց շատ հավանական է, որ նրանք կատալիզատորի դեր խաղացին այս գործընթացում: Այդ կարծիքին են քաղքագետները' վերլուծելով բողոքի ակցիաների և հայ-ռուսական բանակցությունների ընթացքը:

Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100%-ոց կապիտալով դուստր ընկերություն համարվող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները 40%-ով բարձրացնելու հայտ: Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին, չնայած հանրային դժգոհությանը, հայտը բավարարեց մասնակի' 17 տոկոսով: Ընկերության պարտքը կազմում է 250 միլիոն դոլար և այն հայտնվել է բարդ ֆինանսական իրավիճակում:

Որոշումը բուռն հասարակական դժգոհություն առաջացրեց: Հունիսի 19-ից Երևանի բնակիչները սկսել են շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացնել քաղաքում' փակելով կենտրոնական Բաղրամյան պողոտան: Ցուցարարները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագաների բարձրացումը, վերանայել գործող սակագները նվազման միտումով, ինչպես նաև պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր բիրտ ուժի կիրառմամբ հունիսի 23-ին ցրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Շուրջօրյա բողոքի ակցիաները տվեցին իրենց արդյունքը: Նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեև ինքը հիմնավոր է համարում սակագների բարձրացումը, սակայն հասարակության մեջ առկա կասկածները փարատելու համար ՀԷՑ-ում կանցկացվի միջազգային աուդիտ: Մինչև աուդիտի ավարտը, որը տարբեր հաշվարկներով կարող է տևել 3-6 ամիս, կառավարությունը, ըստ Սերժ Սարգսյանի, իր վրա կվերցնի հոսանքի թանկացման ողջ բեռը:

Երևանյան ցույցերի ֆոնին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 200 մլն դորալ արտոնյալ վարկ բանակի արդիականացման համար, ինչպես նաև հայ իրավապահներին կփոխանցի «Պերմյակովի և Հրաչյա Հարությունյանի գործերը»:

«Ես հստակ չէի կապի Երևանում հոսանքի թանկացման դեմ ցույցերը հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրների լուծման հետ: Ամեն դեպքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր չեն ձևավորվել և որոշակի դինամիկայի մեջ են զարգանում: Բայց կարելի է ենթադրել, որ բողոքի ակցիաները խթան հանդիսացան այդ խնդրիների լուծման և դրանց հանրայնացման գործընթացի արագացման համար», - հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մեդիա կենտրոնում» հուլիսի 2-ին քաղաքագետներ Ալեսքսանդար Իսկանդարյանի, Ալեքսանդր Մարգարովի, Ստեփան Սաֆարյանի ու Հանրային խորհրդի ներկայացուցիչ Սուրեն Զոլյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային ընդվզում և իշխանության արձագանք» թեմայով քննարկում:

Սուրեն Զոլյանը նկատեց, որ ՀԷՑ-ի ներկայացրած հայտը հիմնավորված չէ: «Այդ եզրակացությանն են եկել Հանրային խորհրդում քննարկումների արդյունքում: Սակայն դա հաշվի չառնվեց: Կլինի աուդիտ թե չէ, այդքան էլ կարևոր չէ, քանի որ այդ կազմակերպությունում ամեն տարի է անցկացվում աուդիտ: Իսկ հարկային մարմինները շատ լավ գիտեն, թե այնտեղ ինչ է կատարվում: Ուղղակի այս գործընթացում կարևոր էր այն, որ իշխանությանները երիտասարդության ընդվզման արդյունքում հետքայլ կատարեցին բիրտ ուժի կիրառման պրակտիկայից: Սակայն նրանց էությունը չի փոխվել, Հայաստանը շարունակում է մնալ ամենաոստիկանացված երկիրը: Հանրային կոշտ արձագանքը ստիպեց գնալ այդ քայլին», - նշեց Զոլյանը:

Սերժ Սարգսյանի ելույթը Ստեփան Սաֆարյանի որակմամբ խորամանկ և մշակված տեքստ էր:

«Այդ ելույթից հետո շարժումը երկատվեց և թուլացավ: Դա բնական էր, քանի որ Բաղրամյանում հավաքված մարդիկ ունեին ընդհանուր պահանջ, բայց ոչ ընդհանուր մոտեցումներ պայքարի հետագա ծավալման մասին: Սարգսյանը, փաստացի, ասեց, որ մարդիկ չեն վճարի, այլ կառավարությունը կվերցնի իր վրա այդ բեռը: Այլ բան է, որ պետական բյուջեն էլ հանրությանն է պատկանում, սակայն շատերը դա չեն գիտակցում: Կարևորը այդ պահին իրենց գրպանից չվճարեն», - պարզաբանեց Սաֆարյանը:

Հետևաբար, ըստ Սաֆարյանի, մարդկիկ պետք է ընտրեին' մնալ Բաղրամյան պողոտայում և շարունակել քաղաքացիական պայքարը, ինչը շարժումը քիչ-քիչ տանում էր լճացման, գնաին տուն, կամ քաղաքականացնեին գործընթացը:

«Արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Քաղաքացիական շարժումը մասնատվեց, բայց չքաղաքականցվեց», - նշեց նա:

Շարժման քաղաքական վերափոխում, ըստ Ալեքսանդր Մարգարովի տեղի չունեցավ, քանի որ սոցիալական բողոքին քաղաքական տեսք ու բովանդակություն տալու հնարավորություն չկար: «Չկա ուժեղ ընդդիմություն, որ այդ բեռը վերցնի իր վրա, իսկ պայքարի դուրս եկած երիտասարդներ մոտ կար մեկ հստակ պահանջ, բայց բացակայում էր գործողությունների պլան», - հավելեց քաղաքգետը:

«Ես տեսնում եմ տեքստերի, լոզունգների, առաջնորդության, ենթակառուցվածքի ստեղծման և հիերարխիայի պակաս: Այդ տիպի բողոքների հետ իշխանությունը կարողանում է աշխատել և իրավիճակը կարգավորել: Սակայն իշխանությունը արձագանքում է տեխնիկական մեթոդներով' բավարարելով ցուցարարների այս կամ այն պահանջը: Բանն այն է, որ հիմնական խնդիրները մնում են չլուծված: Այսինքն' սոցիալ-քաղաքական դժգոհությունը հասարակության մեջ մնում է, այն ոչ մի տեղ չի կորչում, և ամեն հարմար պահի դուրս է գալիս փողոց», - եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ
Ամենադիտված